ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Շարունակվում են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները

Շարունակվում են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները
13.06.2012 | 01:18

Հայաստանում շարունակվում են Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները, որոնց շրջանակներում հունիսի 14-16-ին Երևանում կանցկացվի «Գրանշան-2012» համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց` հունիսի 14-ին նկարիչների միությունում կբացվի «Սիրենք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:
Նույն օրերին Նկարչի տանը կգործի «Գրանշան» ցուցահանդեսը, կներկայացվեն տառատեսակների «Գրանշան» 2008-2011 թվականների միջազգային մրցույթների մրցանակակիր աշխատանքները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ